Տեխնիկական կանոնակարգերը միասնականացվում են

Իր երեք որոշմամբ ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ներառման, միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը, տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգը, ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի և հայտարարագրի ձևակերպման կանոնները, ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը (ռուսերեն և հայերեն), հայտարարագրերի գրանցման կարգը:

Որոշումների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու գործընթացով և Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ծրագրի ճանապարհային քարտեզի 55-րդ կետի պահանջներով: ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանում պետք է գրանցվեն ԵՏՄ կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերը:

Գործընթացը պետք է իրականացվի միասնական ձևերին համապատասխան և միասնական ձևակերպման կանոններով, ինչը կնպաստի ապրանքի ազատ տեղաշարժին ԵՏՄ անդամ պետություններում: Որոշումներն ուժի մեջ են մտնում «ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի Պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից:

Տեսանյութեր

Լրահոս