Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին՝ այսօրվա ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, թե Հանրապետության նախագահն իր գործն է կատարում. «Նախագահը իր երկրում տեղի ունեցող բոլոր պրոցեսներին տեր է: Ինքը նախագահ է և՛ իշխանության, և՛ ոչ իշխանության: Ինքը պարտավոր է դա կատարի»:
Սուրիկ Խաչատրյանին մարզպետ չի նշանակվել, որովհետեւ նրան մարզպետ նշանակելու հարցը կառավարությունում քվեարկության չի դրվել: Այս մասին է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը, որ հնչել է 2014թ. նոյեմբերի 12-ի լիագումար նիստում:
Նոյեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, թիվ 37 երթուղին սպասարկող անհայտ մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի շուկայի դիմաց կտրուկ արգելակել է:
Նոյեմբերի 15-16-ին Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունենալու G20-ի առաջնորդների գագաթաժողովը:
Շնորհալի աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի երեխաները կազմում են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը: Սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների տոկոսը կկազմի մոտ 30%։ Ուսուցումն իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma (Միջազգային բակալավրիատի դիպլոմ) ծրագրով: 2017 թ. կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը՝ IGCSE (Միջնակարգ կրթության միջազգային ընդհանուր ատեստատ) ուսումնական ծրագրով:
Այս մասին հայտնել է Մերձդնեստրի մաքսային կոմիտեն:
«Արդեն հոգնել եմ, ոտքերս չեն շարժվում, հո փոքր չեմ, որդի ունեմ, բայց չեմ ամուսնացրել: Ոչ միայն հնարավորություն չունեմ, այլև ամաչում եմ հարս բերեմ այստեղ… ո՞վ աղջիկ կտա տնակ ապրող բնակչին, մենք ամենաանմխիթար խավն ենք, ամենաանճարն ու խեղճը: Փողոց դուրս գալ հնարավոր չէ, փողոց չունենք, ամբողջը ցեխով է պատված, եթե հանկարծ շտապ բժշկական օգնություն պետք լինի, մեքենա չի կարողանում մոտենալ տարածքին, բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել»:
Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը:
Բրիդլավը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև սահմանն ամբողջովին բաց է:
«Մեր երկրում, փաստորեն Ֆինանսների նախարարությունն ավելի կարևոր նշանակության օբյեկտ է, քան կառավարությունը, որովհետև մեզ թողեցին մոտենալ այստեղ և չթողեցին մոտենալ այնտեղ: Պարո´ն վարչապետ, խնդրում եմ սա նկատի ունեցեք: Կեցցե Գագիկ Խաչատրյանը, որը նաև համարձակվեց չկատարել վարչապետի հանձնարարականը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր վիճակը երկրում ավելի բարձր է, քան ՀՀ վարչապետի կարգավիճակը»,- կառավարության մոտ հայտարարեց «Դեմ եմ» թիմի անդամ Գևորգ Գորգիսյանը:
Քաղաքացի Արթուր Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Սա Իրանի նախագահի կարգավիճակով Հասան Ռոուհանիի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան:
Լրագրողներից մեկը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին հարցրեց՝ գո՞հ եք, որ իշխանափոխությունը տապալվեց եռյակի ակտիվ մասնակցությամբ, ինչից ի պատասխան նա ասաց. «Այսինքն՝ արդեն իշխանափոխություն անում էին, մի հատ էլ տապալվեց, հա՞: Լավ էլի: Ես ինձ համար՝ որպես իշխանության ներկայացուցիչ, երեկ էլ եմ իմ գործն արել, 15 օր առաջ էլ եմ իմ գործն արել, վաղն էլ եմ իմ գործն անելու: Դե հիմա, այդ մարդիկ հավաքվում են, ասում են՝ իշխանափոխություն ենք անում, հետո հավաքվում են՝ ասում են՝ կարողա չենք անում: Մենք մեր գործն ենք անում»:
2014թ. նոյեմբերի 11-ին, ժամը 16:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռուդիկ Իգիթյանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվելով, խցի մետաղյա ցանցից շապիկով կախվելու միջոցով կատարել է ինքնասպանության փորձ, ինչը կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից:
Միայն Ռուսաստանն է որոշել կազմակերպել նմանատիպ ակցիա:
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, նախարար Մովսես Հակոբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում չի հերքել տեղեկությունները, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի հետևանքով եղել է 3 զոհ:
Նոյեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունու Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա:
Խոցվելու պահին ուղղաթիռը Ադրբեջանի օդային տարածքում չի գտնվել։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։
Ջորջ Սորոսը 2012 թվականի դեկտեմբերի 1-2-ին մասնավոր, երկօրյա այցով գտնվել է Վրաստանում:
Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների բացման հանդիսությունը։
Ակնկալվում է, որ ակցիային միանալու են մի շարք ընդդիմադիր կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ:
Երեւան-Գյումրի ճանապարհին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ձերբակալված 44-ամյա Մանվել Վարդանյանին այսօր կամ վաղը մեղադրանք կառաջադրվի:
«Ընհանրապես ուսանողների ցածր մրցունակություն ունենալու պատճառները պայմանավորված են մի քանի խնդիրներրով: Եվ բուհերում, և քոլեջներում, ցավոք սրտի, ընդհանուր առմամբ այդ խնդիրնը կրկնվում են: Բուհական համակարգում, ինչպես և քոլեջներում, դրանք մի քանի պատճառներ ունենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Բիզնեսի տեսակետից Գագիկ Ծառուկյանը փայլուն ավարտեց մի գործարք, որը կոչվում է բրենդի ձեռքբերում»,- այս տեսակետը այսօր հայտնեց նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը՝ խոսելով ոչ իշխանական եռյակի գործունեության մասին:
Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական եռյակի հերթական նիստը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ քննարկվել է կոորդինացնող շտաբների աշխատանքը, ինչպես նաև առաջիկայում հանրահավաք անցկացնելու մասին հարցը: Սակայն հանրահավաքի անցկացման հետ կապված կոնկրետ որևէ որոշում չի կայացվել:
«Իրական հեղափոխական տրամադրվածություն ես այսօր չեմ տեսնում: Չեմ տեսնում նման ցանկություն նախևառաջ «Բրագավաճ Հայաստան» կուսակցության շրջանում և հետո Հայ ազգային կոնգրեսի տեսակետից: Նրանք հստակ հայտարարում են, որ երկարաժամկետ պայքարի կողմնակից են, և այս տեսակետից, կարծում եմ, որ ինտրիգները ավելի շատ մենք ինքներս՝ փորձագետներս և լրատվական դաշտն է սրում, քան իրականում կա: Սա ես ընդամենը դիտում եմ որպես հնարավորությւոնների գնահատում, հետախուզում, թե ով ինչի է պատրաստ, ինչ ունակություններ ունի»,- ասաց քաղաքագետը:
ԵՄ-ի մի շարք անդամներ նավթի 40 տոկոսը ստանում են Ադրբեջանից:
«Խաղաղ պայմաններում մենք մոտավորապես 300 կյանք ամեն տարի կորցնում ենք ճանապարհային պատահարների հետևանքով: Դա նշանակում է` բարձիթողի է վիճակը, չի կարգավորվում հենց Ճանապարհային ոստիկանության և քաղաքաշինական առումով»,- նման տեսակետը հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Չի իջեցվել, հնարավորություններն այդքան են, մեր տնտեսական համակարգերն այդքանով՝ 4.1 տոկոսով կկարողանան ապահովել»։