
Ջորջ Սորոսը երկօրյա այցով կժամանի Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ամերիկացի ֆինանսիստ, Բաց հասարակության հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսն այս շաբաթ երկօրյա այցով կժամանի Վրաստան: Նա Վրաստան կայցելի հիմնադրամի հոբելյանական 20-ամյակի կապակցությամբ և ներկա է գտնվելու նոյեմբերի 15-ի հոբելյանական միջոցառումներին:
Այդ միջոցառումների պատրաստման աշխատանքներն արդեն մի քանի ամիս է, ինչ ընթանում են ինտենսիվորեն: Այդ շարքից առաջին միջոցառումը Բաթումում տեղի է ունեցել սեպտեմբերին: Նոյեմբերին շարունակվում են հոբելյանական միջոցառումները: Ջորջ Սորոսը 2012 թվականի դեկտեմբերի 1-2-ին մասնավոր, երկօրյա այցով արդեն իսկ գտնվել է Վրաստանում: