Բաժիններ՝

Իրանի նախագահը ժամանել է Բաքու

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահը պաշտոնական այցով այսօր ժամանել է Բաքու: Սա Իրանի նախագահի կարգավիճակով Հասան Ռոուհանիի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան:

Ակնկալվում է, որ երկօրյա այցի ընթացքում կանցկացվեն բարձր մակարդակի բանակցություններ, որոնցում քննարկվելու է ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի հարցերի լայն շրջանակ:

Ակնկալվում է նաև, որ Ռոուհանիի ադրբեջանական այցի շրջանակներում 10 համաձայնագիր է ստորագրվելու Ադրբեջանի հետ համագործակցության մասին, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս