
Պուտինն Ավստրալիա է ժամանել ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերի ուղեկցությամբ

Newsru.com-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերի խումբը գտնվում է Ավստրալիայի հյուսիսային ջրերում՝ ուղեկցելու համար երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով նոյեմբերի 14-16-ին մասնակցելու է Բրիզբենում կայանալիք G20-ի գագաթաժողովին:
Նրանց հետևում են ավստրալական պարեկանավերն ու հետախուզական ինքնաթիռները: Ակնկալվում է, որ ռուսական ռազմանավերը միջազգային օրենքների շրջանակներում մնալու են միջազգային ջրերում: Միևնույն ժամանակ Ավստրալիայի ՊՆ-ը տեղյակ չէ մյուս երկրների առաջնորդներին ուղեկցող ռազմանավերի մասին: Միայն Ռուսաստանն է որոշել կազմակերպել նմանատիպ ակցիա:
Ավստրալացի պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանի կողմից ուժի այդ ցուցադրումը կապված է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի այն հայտարարության հետ, որ նա ցանկանում է G20-ի գագաթաժողովում բանավեճի ժամանակ «գետին տապալել» Պուտինին: