«Ժառանգությունն» ընդամենը քանակ ապահովող մի կառույց է ընդդիմադիր դաշտում. Քաղաքագետ
Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում՝ ուժերի վերադասավորման փորձ է և քաղաքական ուժերի միջև համագործակցության եզրեր գտնելու տարբերակ: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ադրադառնալով եռյակի գործունեությանը՝ նման տեսակետ հայտնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա չի հավատում, որ եռյակը իր այս տեսքով և իր գործունեության այս ձևով երկար կառաջնորդվի: Ըստ քաղաքագետի՝ արդեն ակնհայտ է, որ տարաձայնություններ կան երկու հիմնական ուժերի միջև, որովեհտև եռյակի երրորդ կողմը՝ «Ժառանգությունը», քաղաքական ուժ չէ. «Այն ընդամենը քանակ ապահովող մի կառույց է ընդդիմադիր դաշտում: Փորձում են մի քանի տարբերակով՝ հանրահավաքներ, այնուհետև այդ մարզային գրասենյակները, որոնք, իմ կարծիքով, բոլորը ուղղված են 2017-18 թվականններ: Իսկ իրական հեղափոխական տրամադրվածություն ես այսօր չեմ տեսնում: Չեմ տեսնում նման ցանկություն նախևառաջ «Բրագավաճ Հայաստան» կուսակցության շրջանում և հետո Հայ ազգային կոնգրեսի տեսակետից: Նրանք հստակ հայտարարում են, որ երկարաժամկետ պայքարի կողմնակից են, և այս տեսակետից, կարծում եմ, որ ինտրիգները ավելի շատ մենք ինքներս՝ փորձագետներս և լրատվական դաշտն է սրում, քան իրականում կա: Սա ես ընդամենը դիտում եմ որպես հնարավորությւոնների գնահատում, հետախուզում, թե ով ինչի է պատրաստ, ինչ ունակություններ ունի»,- ասաց քաղաքագետը: