
Մովսես Հակոբյան. Խուճապ պետք չի ստեղծել, քիչ հետո ամեն ինչ պարզ կդառնա. ԳԱԼԱ

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, նախարար Մովսես Հակոբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում չի հերքել տեղեկությունները, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի հետևանքով եղել է 3 զոհ:
«Մի քիչ անց ավելի մանրամասն տեղեկություններ մենք կտրամադրենք, խուճապ պետք չի ստեղծել, քիչ հետո ամեն ինչ պարզ կդառնա»,- ասել է Մովսես Հակոբյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: