«Նախագահը իր երկրում տեղի ունեցող բոլոր պրոցեսներին տեր է»

Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին՝ այսօրվա ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, թե Հանրապետության նախագահն իր գործն է կատարում.

«Նախագահը իր երկրում տեղի ունեցող բոլոր պրոցեսներին տեր է: Ինքը նախագահ է և՛ իշխանության, և՛ ոչ իշխանության: Ինքը պարտավոր է դա կատարի»:

Հարցին՝ եռյակի երկու հանրահավաքները ի՞նչ կապ ունեին շտաբների ձևավորման հետ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսպես պատասխանեց.

«Չգիտեմ՝ ինչու եք փորձում իրար հետ կապել: Հանրահավաքը նախևառաջ շատ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական կուսակցությունները իմանան հասարակության տրամադրությունները: Ես մասնակցել եմ հանրահավաքներին և տրամադրությունները շատ լավ հասկանալի էին: Երկրորդ՝ հանրահավաքին արդեն որոշվել է, որ ժողովրդին պետք է ներկայացնեն այն ժամանակացույցը, որով պետք է աշխատեն: Երկրորդ հանրահավաքին որոշվեց, որ շարժումը պետք է ունենա կազմակերպական ձև, շարժաման կազամկերպական ձևը այլ կերպ քան շտաբների ձևավորումը, գոյություն չունի»:

Ըստ Գ. Իսագուլյանի՝ հանրահավաքային շարժումը պետք է անընդհատ շարունակել, դա ճնշում է իշխանությունների վրա. «ԲՀԿ-ն գտնում է, որ հարկավոր է այդ ամեն ինչը նախապատրաստել շատ ավելի մանրակրկիտ՝ հաշվի առնելով նախկինում եղած որոշ շարժումներ: Որոշվեց, որ ամեն մեկը մարտավարական առումով կարող է տարբեր մոտեցումներ ունենալ: Դա որևէ բան չի նշանակում: Այն, որ հիմա փորձում են ներկայացնել՝ տապալվեց, եռյակը քայքայվեց, քանդվեց, պրոցեսը կանգնեց… չարաչար սխալվում են, որովհետև գործընթացը շատ լավ գնում է»:

Տեսանյութեր

Լրահոս