Արդեն իշխանափոխություն անում էին, մի հատ էլ տապալվեց, հա՞. Վ. Այվազյանը՝ եռյակի մասին
«Ոչինչ տեղի չի ունեցել, մարդիկ կոնկրետ գործընթացների նկատմամբ մարտավարական տարբեր մոտեցումներ ունեն: Ռազմավարական առումով՝ իրենց խնդիրը մնացել է նույնը: Ոչինչ չի տանի եռյակի տրոհման»,- այս կարծիքին է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, որն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե այս գործընթացում ամենակարևորը ժողովրդին այս ամենին մասնակից դարձնել է.
«Երբ դու միայն Երևան քաղաքի Ազատության հրապարակով ես փորձում ինչ-որ բան փոխել, որին մասնակից չեն դառնում ամենահեռավոր գյուղերը, սա այլ արդյունք կարող է տալ: «Ղարաբաղ կոմիտե» կար ոչ միայն ամեն մի գյուղում, այլև ամեն մի դպրոցում, ամեն հիմնարկում»,- ասաց նա:
Հարցին՝ այս ամենը տանում է հերթական ընտրությունների՞, Գ.Իսագուկյանն այսպես պատասխանեց.
«Ո՞վ է նման բան ասել: Եթե դուք պրոցեսը տենց եք գնահատում, ես այլ կերպ եմ գնահատում»:
Հարցին էլ՝ հիասթավա՞ծ եք, թե՞ նորմալ եք գնահատում եռյակի տարբեր բնույթի գործունեության և հայտարաությունների հետ կապված հայտարարությունները, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ իրեն լավ ճանաչողները գիտեմ, որ ինքը երբեք չի հիասթափվում:
Լրագրողներից մեկը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին հարցրեց՝ գո՞հ եք, որ իշխանափոխությունը տապալվեց եռյակի ակտիվ մասնակցությամբ, ինչից ի պատասխան նա ասաց.
«Այսինքն՝ արդեն իշխանափոխություն անում էին, մի հատ էլ տապալվեց, հա՞: Լավ էլի: Ես ինձ համար՝ որպես իշխանության ներկայացուցիչ, երեկ էլ եմ իմ գործն արել, 15 օր առաջ էլ եմ իմ գործն արել, վաղն էլ եմ իմ գործն անելու: Դե հիմա, այդ մարդիկ հավաքվում են, ասում են՝ իշխանափոխություն ենք անում, հետո հավաքվում են՝ ասում են՝ կարողա չենք անում: Մենք մեր գործն ենք անում»: