
Ուկրաինան ձգձգել է Մերձդնեստրի համար բեռներ փոխադրող բեռնատարների անցումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտաքին սահմաններին (ներառյալ սահմանակից եվրոպական երկրները, Ռուսաստանն ու Բելառուսը) կալանել է ավելի քան 40 բեռնատար տրանսպորտային միջոց, որոնք բեռներ էին փոխադրում ինքնահռչակ Մերձդնեստրի հանրապետության համար: Այս մասին հայտնել է Մերձդնեստրի մաքսային կոմիտեն:
Գերատեսչության տվյալներով՝ մասնավորապես «Կուչուրգունի» անցակետում (ուկրաինա-մոլդովական սահման, Օդեսայից 73 և Տիրասպոլից 33 կիլոմետր հեռավորության վրա) կալանվել է 13 տրանսպորտային միջոց: Տևական ժամանակ անց մեքենաների մի մասը (5 բեռնատար) բաց է թողնվել: Հայտնի չէ, թե դրանք ինչ բեռներ են տեղափոխում Մերձդնեստր: