«Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո աշխարհում բավականին բան է փոխվել». Գալուստ Սահակյան. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությանը կհաջողվվի ապահովել սահմանված 4.1 տոկոս տնտեսական աճը։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Գ.Սահակյանը: Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների քննադատությանը, նա նշեց․ «Ընդդիմադիրներն ընդամենը իրենց ցանկությունն են արտահայտում, իսկ ցանկությունների մեջ մեր ներկայացրած բյուջեն չի տեղավորվում»։
«Գիտե՞ք, յուրաքանչյուր ժամանակաշրջան իր խնդիրներն է ունեցել։ Ռուսաստանի պես հզոր պետությունում 0 տոկոս է։ Պիտի նայենք ամբողջ աշխարհում ինչ է կատարվում»,-ասաց Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե նախորդ տարի բյուջեով ավելի բարձր՝ 5.2 տոկոս աճ էր նախատեսված, իսկ այսօր շեմն իջեցվել է՝ սահմանվելով 4.1 տոկոս ու հավելեց. «Չի իջեցվել, հնարավորություններն այդքան են, մեր տնտեսական համակարգերն այդքանով՝ 4.1 տոկոսով կկարողանան ապահովել»։
Գ.Սահակյանը նշեց, թե ԵՏՄ-ի անդամակցումից հետո ՀՀ բյուջեի վիճակն ավելի լավ կլինի, և ընդդիմության հայտարարությունները, թե ԵՏՄ-ն բացասաբար կանդրադառնա մեր տնտեսության վրա, անհիմն են։
Մանրամասներն՝ այստեղ