Ինչու բուհի շրջանավարտները աշխատանք չեն գտնում շուկայում
«Ընհանրապես ուսանողների ցածր մրցունակություն ունենալու պատճառները պայմանավորված են մի քանի խնդիրներրով: Եվ բուհերում, և քոլեջներում, ցավոք սրտի, ընդհանուր առմամբ այդ խնդիրնը կրկնվում են: Բուհական համակարգում, ինչպես և քոլեջներում, դրանք մի քանի պատճառներ ունենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ առաջին պատճառն այն է, որ բուհերն իրենց ծրագրերը ոչ միշտ են հասցնում վերանայել և համրարեցնել աշխատաշուկայի պահանջներին. «Այդ ծրագրերի մեջ հաճախ մնում են տարիներ շարունակ կրկնվող մոտեցումներ կամ ասենք թե դասավանդման մեթոդոլոգիաներն են հին, լաբորատորիաներում կամ ուսանողական պրակտիկաների կազմակերպման մակարդակն է ցածր»:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ երկրորդ խնդիրն այն է, ո որ բուհերում պրակտիկաների կազմակերպումն ու ուսանողների ինքնուրույն աշխատանքը ոչ միշտ են ճիշտ համակարգվում բուհի կողմից. «Բուհի կողմից կցված ղեկավարները պետք է ուշադրություն դարձնեն, թե ուսանողները որտեղ են անցնում իրենց պրակիտկան, ինչպես են անցնում, արդյոք նրանք բարեխիղճ այցելո՞ւմ են այդ կազմակերպություն, արդյո՞ք կազմակերպությունը նույնպես բարեխիղճ ձևով հնարավորություն է տալիս այդ պրակտիկայի կազմակերպման համար, և այլն»:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ երրորդ խնդիրն այն է, որ գործատուների մեծ մասը դեռևս «ցածր գիտակցականություն ունի» կրթական հաստատություններին աջակցելու համար, որպեսզի պրատիկան արդյունավետ կատարվի.
«Հաճախ պատճառաբանում են, թե ուսանողի գալը մեզ մոտ կարող է մեր կոմերցիոն գաղտնիքները բացահայտի կամ նրանք տեսնեն մեր արտադրությունը կամ չգիտե՝ ինչը տեսնեն: Եվ ինչն է հետաքրքիրը: Հաճախ հայտարարում են, որ կոմերցիոն գաղտնիքների խնդիր ունեն, բայց տանում են, հաճախ պրակտիկան անցկացնել են տալիս հաշվապահի մոտ, հաշվապահական սենյակներում, երբ կարծում եմ՝ ամենագաղտնի տեղերից մեկն է»:
Նրա խոսքով՝ գործատուները երբեմն կարող են խուսափել նաև իրենց մոտ տեխնոլոգիական խնդիրների, հիգիենայի, հումքի օգտագործման հետ կապված խնդիրների պատճառով:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ բուհերը ոչ միշտ են ցանկանում վճարել պրակտիկայի համար. «Կան կազմակերպություններ, չեմ թաքցնում, որ ասում են՝ քանի որ ուսուցման համար ուսանողն արդեն վճարում է և դրա մեջ նաև ներառված է պարկտիկան, ապա ինչո՞ւ այդ գումարից բուհը չի ցանկանում վճարել պրակտիկայի ղեկավարին կամ կազմակերպությանը՝ պրատիկան կազմակերպելու համար, չէ՞ որ մենք ժամանակ ենք ծախսում, մեր աշխատողը պիտի այդ ժամերին գործով զբաղվի, բայց ուսանողի հետ է զբաղվելու, որին էլ ասում են, որ պետք է գործատուները վճարեն, որ լավ ուսանող ունենան»:
ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն էլ ասաց, որ իրենք լաբորատորիա են բացել, որն, այսօր ամբողջական ծանրաբեռնվածությամբ չի աշխատում. «Խնդիրը երկու սերունդների միացման մեջ է: Կա ավագ սերունդ՝ մեր սերուցքը, և կա երիտասարդ դասախոսների սերունդ: Միջին սերունդը, որը պիտի ձևավորվեր 90-ական թվականներին՝ օբյեկտիվ, հայտնի պատճառներով (ցանկացած ցնցումների ժամանակ, ինչպիսին էր պատերազմը) մենք չկարողացանք և հնարավոր էլ չէր ապահովել այդ շարունակականության ապահովումը: Մասնագետների վակուում առաջացավ: Միջին մասը բուհերում չկա, որովհետև այն քիչ մասը, որոնք հնարավորություն ունեին այլ տեղերում և այլ երկրներում աշխատելու, թողեցին բուհը, և այսօր այդ վակուումը լցնելու ժամանակ խնդիր կա այս նորին տիրապետելու:
Մի մասը դա պիտի նոր սովորի, մյուս մասը՝ դա չի հասցնում, իսկ որոշ մասն էլ ուղղակի բոյկոտում է և մեր հիմնական խնդիրը ուղեղային խնդիրն է՝ մարդկանց ուղեղների մեջ մտցնելու, որ այդ բոլորը պիտի ներդրվի»:
Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ երկրորդ խնդիրը լաբորատորիաները, լսարաններն արդիականացնելու խնդիրն է, որը ներկա պայմաններում բուհերը, ըստ նրա, լիարժեք չեն կարող լուծել:
«Ֆինանսավորման տեսակետից պետությունը կարողանում է տալ մի մասը, մյուս մասը՝ հասարակությունը (վճարովի ուսուցման դեպքում), բայց 1-21 անգամ պակաս է նմանատիպ մասնագիտություններով միջին երկրներում 1 ուսանողին հատկացվող գումարից, միջոցներից: 1-21 անգամ, և դա այն դեպքում, երբ շատ մասնագիտությունների գծով մեր մասնագետները չեն զիջում առաջավոր եվրոպական երկրների մասնագետներին»:
Որպես խնդիր՝ Հ. Թոքմաջյանն առանձնացրեց նաև արտադրական ձեռնարկությունների զարգացման անհրաժեշտության պրոպանգանդան: