
Կալանավորը խցի մետաղյա ցանցից շապիկով կախվելու միջոցով կատարել է ինքնասպանության փորձ, ինչը կանխվել է

2014թ. նոյեմբերի 11-ին, ժամը 16:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռուդիկ Իգիթյանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվելով, խցի մետաղյա ցանցից շապիկով կախվելու միջոցով կատարել է ինքնասպանության փորձ, ինչը կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից:
Նույն օրը, ժամը 18:35-ին, Ռ. Իգիթյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: