Բաժիններ՝

Թուրքիան պատրաստվում է ստանձնել G20-ի նախագահությունը

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 15-16-ին Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունենալու G20-ի առաջնորդների գագաթաժողովը, որում քննարկվելու է ենթակառուցվածքներում ներդրումներ անելու միջոցով համաշխարհային տնտեսության աճի արագացումը:

Գագաթաժողովին մասնակցելու է նաև G20-ի անդամ Թուրքիան, որն ընդգրկված է աշխարհում տնտեսական աճի տեմպերով լավագույն տասնյակում: 2015 թվականին Թուրքիան նախագահելու է Ստամբուլում կայանալիք G20-ի գագաթաժողովում, իսկ Բրիզբենում նա պետք է հնչեցնի առաջիկա գագաթաժողովի նախնական թեման:

Ողջ ինտրիգը կայանում է դրանում, քանի որ ցայժմ համաշխարհային տնտեսության վերաբերյալ տարբեր նախաձեռնություններով ու որոշումներով սովորաբար հանդես էին գալիս աշխարհի առաջատար երկրները:

Դրա հետ կապված՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել էր, որ Անկարան G20-ում իր նախագահության ժամանակ բարձրացնելու է «Մեծ քսանյակի» անդամների միջև տնտեսական անհավասարության և աշխարհի ավելի քիչ զարգացած երկրների հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս