Նա մայթին սրտանման ձևով շարել է բջջային հեռախոսների տուփերը, ինչը նրա մտահղացմամբ՝ իր ընտրյալի համար պետք է փոխարիներ նշանադրության մատանուն:
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային:
Ծայրահեղականները մտադիր են վերադարձնել իսլամի վաղ ժամանակներում գոյություն ունեցած դինարները:
«Ինձ թվում է՝ հայերը շուտ հիասթափվող ժողովուրդ են: Ձմեռը կգա, կգնան տունը, փեջի մոտ նստած՝ կարտոշկա կտապակեն, կուտեն, գարնանը կզբաղվեն իրենց գործերով, բոլոր պատմությունները կսկսվեն 2017 թվականին»:
«Մեզ մեր ստրատեգիական գործընկերը թույլ չի տա, որ Հայաստանը կտրուկ ճգնաժամի մեջ ընկնի, մենք նրան պետք ենք: Ռուսաստանը ինքնուրույնության գործակցով 5-րդն է աշխարհում: Ռուսաստանն ինքնամփոփ երկիր է, իրեն «կզցնելը» շատ դժվար է, որովհետև ռեսուրսներ ունի»:
«Անկասկած խնդիրները կան, մտացածին չեն՝ և՛ ԵՏՄ-ի հետ կապված, և՛ Եվրամիության, որի հետ ևս շարունակվում են ինտեգրացիոն պրոցեսները: Մասնագիտացված կառույցը կբարձրացնի կառավարության էֆեկտիվությունը: Իսկ կառավարության միավորումների հետ կապված՝ կարելի է տարբեր այլընտրանքային մոդելներ առաջարկել, համենայնդեպս, առաջարկվածը որևէ բանով այլ առաջարկներից վատը չէ: Կրճատումներ չեն լինի, ուղղակի վերադասավորումներ են: Բյուջեում ավել ծախսեր նախատեսված չեն այդ փոփոխությունների համար»:
Հարգելի վարորդներ, հարգելի հայրենակիցներ, որպես վարորդ, ՀՀ քաղաքացի ու նաեւ ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար, խնդրում եմ` մի խեղեք ձեր ու մյուսների ճակատագրերը, մի որբացրեք ուրիշների երջանիկ ընտանիքները, ցավ մի պատճառեք նաեւ ձեր ընտանիքիներին, պահպանեք անվտանգության կանոնները, զիջեք միմյանց, զգոն եղեք:
Գագաթաժողովում Պեն Լիյուանի հայտնվելը դարձել է նորագույն պատմության մեջ առաջին դեպքը, երբ կինը հրապարակավ ներկայացվի որպես առաջին տիկին:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է բժիշկ Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի: Datalex դատական տեեկատվական համակարգում տեղադրված վճռի համաձայն՝ դատարանը վճռել է հայցային վաղեմություն կիրառել և մերժել հայցվորի կարծիքով վիրավորանք հասցնելու համար համացանցի միջոցով հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու զրպարտության համար ֆեյսբուքյան էջում զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու մասին պահանջները. […]
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանդիպել է իր հայ գործընկեր Սերգեյ Օհանյանի հետ:
Ես այդ թիվն անպայմանորեն ուզում եմ ունենալ, քանի որ 2014թ. Երևանի զարգացման ծրագրում կա ընդունված կետ՝ իրականացնել մանկապարտեզների վարձակալությամբ տրված տարածքների հաշվառման, գույքագրման և դրանք մանկապարտեզներին աստիճանաբար վերադարձնելու գործընթաց:
ՀՀ Քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած անձի ինքնությունը։
Հ. Մեսրոբյանն էլ նշեց, որ կառավարման չափորոշիչներից մեկը արդյունքն է. «Ասեք, խնդրեմ՝ 1991 թվականից ո՞ր օպտիմալացումն է բերել արդյունքի: Չի բերի երբեք, որովեհտև 1991 թվականից բերանս չորացավ այս հարցը բոլորին տալով՝ մենք ինչ պետություն ենք ուզում կառուցել, բոլորը ընդհանուր բաներ էին ասում: Դա պետության բովանդակությունը չէ, պետության բովանդակությունը արդյունքն է: Արդյունքը հետևյալն է՝ կենսամակադակը եղել է այսքան, դարձել է այսքան, ՀՆԱ-ն եղել է այսքան դարձել է այսքան.. այս սա է արդյունքը: Ես հիմա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այս երկու միավորումները դա բերելու է նրան, որ իրականության մեջ դուք փոփոխություն դեպի լավը չեք տեսնի»:
Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած, 20-ամյա Վանիկ Սարգսյանը ծանրամարտիկ էր, հանդես էր գալիս 94 կգ քաշային կարգում, երկու տարի առաջ հաղթել էր Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում:
Անցյալ տարի Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ոչ միայն նշանակալի իրադարձություն էր, այլև՝ կարևոր ձեռքբերում եկեղեցական կյանքում, քանզի դարեր շարունակ ծանր ու դժվարին ժամանակների, անբարենպաստ իրավիճակների ու հանգամանքների, եկեղեցավարչական խնդիրների պատճառով հնարավոր չէր եղել կազմակերպել եպիսկոպոսաց դասի համախմբումը: Նախորդ ժողովական աշխատանքով մենք ունեցանք օգտաշատ քննարկումներ, ընդունեցինք եկեղեցական և ծիսական հարցերին առնչվող, սոցիալական բնագավառներին վերաբերող որոշումներ՝ ի նպաստ մեր Սուրբ Եկեղեցու առաքելության զորացման ու արդյունավորման և մեր հոգևոր, ազգային ու հայրենական կյանքի առաջընթացի:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նուրլի ժոլը» առաջիկա տարիներին դառնալու է Ղազախստանի տնտեսական աճի շարժիչ:
Մանրամասներ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ամփոփումը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններից ստացված տեղեկատվությունների հիման վրա:
СNN-ը Ռուսաստանում իր հեռարձակումները սկսել է 1990-ական թվականների սկզբներից:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ կասեցվել է Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին այցելել է ԼՂՀ եւ ՀՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների միասնական ղեկավարման կետ:
Ինչո՞ւ հնարավոր չէ թեկուզ այս ուրբաթ հայտարարել հանրահավաք, այն դարձնել շուրջօրյա: ԲՀԿ-ի հիմնավորումները` շտաբներ ձևավորելու և դրանց միջոցով թիկունքն ապահով դարձնելու մասին, ՀԱԿ-ի համար այնքան էլ հիմնավոր չեն թվում: ՀԱԿ-ի ներկայացուցիչները համարում են, որ այդ շտաբներն էական ոչ մի գործառույթ չեն իրականացնելու և իրականում ԲՀԿ տարածքային գրասենյակները մի ինչ-որ ժամանակով վերանվանվելու են «Համազգային շարժման» շտաբների, և ուրիշ ոչինչ։
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Այսօր ԱԺ-ում պետբյուջեի քննարկումների ժամանակ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից, թե ինչո՞վ է պայմանավորված այդ ավելացումը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ԱԺ-ում պարզաբանեց, թե ինչու է որոշվել միջազգային տնտեսական ինտեգրացման և բարեփոխումների նախարարություն ստեղծել հենց հիմա
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Սոցիալական աշխատողները մեր երկրում կարևոր առաքելություն են իրականացնում, ինչը պահանջում է մեծ կազմակերպվածություն, ջանքերի կենտրոնացում, երբեմն նաև գերլարում, հատկապես երբ գործ ունեն բնակչության առավել խոցելի շերտերի հետ: Դրան զուգընթաց այն պահանջում է նաև մարդկանց իրավունքների հանդեպ հարգանքի և հումանիզմի սկզբունքների վրա հիմնված հատուկ վերաբերմունք, ես կասեի՝ սրտացավ մոտեցում»:
Իլհամ Ալիևի բուդապեշտյան այցի ժամանակ Ադրբեջանի ու Հունգարիայի միջև ստորագրվելու է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ եղել է Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրում և տեսել ամեն ինչ: