Իլհամ Ալիևը ժամանել է Բուդապեշտ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա: Այս մասին հաղորդում է նախագահի կայքը:

Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի բուդապեշտյան այցի ժամանակ Ադրբեջանի ու Հունգարիայի միջև ստորագրվելու է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր:

Պլանավորված է նաև ստորագրել 5 համաձայնագիր, որոնցից առանցքայինը դառնալու է քաղաքացիական ավիացիայի մասին համաձայնագիրը, որն իրավական բազա կստեղծի 2015 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցության համար:

Տեսանյութեր

Լրահոս