Բաժիններ՝

Ինչու են ավելացել դիվանագիտական ներկայացուցչությունների ծախսերը

2015 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան երկրներում Հայաստանի Հանրապետության դեսպանություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղվող ծախսերն ավելացել են 1 միլիարդ դրամով։

Այսօր ԱԺ-ում պետբյուջեի քննարկումների ժամանակ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից, թե ինչո՞վ է պայմանավորված այդ ավելացումը։ Արդյոք նախատեսվո՞ւմ է հաջորդ տարի նոր դեսպանություն կամ ներկայացուցչություն բացել։

Ֆինանսների նախարարն ի պատասխան նշեց, որ նոր ներկայացուցչության բացում չի նախատեսվում։ Փոխարենը՝ արտասահմանյան մի շարք երկրներում ՀՀ ներկայացուցչություններում նախատեսված է մեկական հաստիքի ավելացում։ Ֆինանսավորման փոփոխությունը պայմանավորված է նաև բժշկական ապահովագրության, աշխատավարձերի և այլ ծախսերի ավելացմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս