Բաժիններ՝

Նազարբաևը հայտարարել է Ղազախստանի նոր տնտեսական քաղաքականության մասին

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Ղազախստանի նոր տնտեսական քաղաքականության («ՆԷՊ») մասին, որը ստացել է «Նուրլի ժոլ» անվանումը.

Երկրի քաղաքացիներին հղած ամենամյա ուղերձում Նազարբաևը նշել է. «Այսօր, պատասխանելով մեր առջև կանգնած մարտահրավերներին, ես հայտարարում եմ Ղազախստանի նոր տնտեսական քաղաքականության մասին:

«Նուրլի ժոլը» առաջիկա տարիներին դառնալու է Ղազախստանի տնտեսական աճի շարժիչ, որոնք համաշխարահային տնտեսության համար կդառնան ճգնաժամային տարիներ:

Նոր քաղաքականությունն առաջին հերթին ենթադրում է ճանապարհների ակտիվ շինարարություն, ինչի շնորհիվ կստեղծվի 200.000 աշխատատեղ, ինչը նշանակում է զբաղվածություն ու բնակչության եկամուտների աճ: Անհրաժեշտ է ստեղծել տրանսպորտային այնպիսի ցանց, որ Աստանայից բոլոր ուղղություններով լինեն ավտոմոբիլային, երկաթուղային ու ավիացիոն մայրուղիներ»:

Նազարբաևը կառավարությանը հրամայել է 3 միլիարդ դոլար հատկացնել Ազգային հիմնադրամից՝ 2015-2017 թվականներին բարեփոխումների ու ենթակառուցվածքների նախագծերի իրագործման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս