Բաժիններ՝

Պուտինը պլանավորել է այցելել Հնդկաստան

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան պլանավորված է 2014 թվականին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Մինչև տարեվերջ պատրաստվում է Ռուսաստանի նախագահի այցը Հնդկաստան»:

Սրանից առաջ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ հնդկական կողմը սպասում է Վլադիմիր Պուտինի այցին: Մոդին վստահ է, որ Պուտինի հնդկական այցը հնարավորություն կտա նոր մակարդակի հասցնել Հնդկաստանի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս