Բաժիններ՝

CNN հեռուստաալիքը դադարեցնում է Ռուսաստանում իր հեռարձակումները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան CNN International հեռուստաալիքը մինչև ընթացիկ տարեվերջ կդադարեցնի Ռուսաստանի մալուխային ցանցերի հեռարձակումը: Համապատասխան իրազեկումն ուղարկվել է ռուսական մալուխային օպերատորներին, այդ թվում նաև «Ակադոյին» ու «Վիմպելկոմին»:

Որևէ բան չի հաղորդվում Ռուսաստանում հեռարձակումների կասեցման պատճառների մասին: CNN-ի ռուսական ստորաբաժանումը զերծ է մնացել մեկնաբանություններ անելուց: СNN-ը Ռուսաստանում իր հեռարձակումները սկսել է 1990-ական թվականների սկզբներից: Վերջին տարիներին նրա հեռարձակումն իրականացվել է միայն մալուխային ցանցերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս