
Գագիկ Ծառուկյանն իր հնարավոր առաջադրման մասին (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղը Ազատության հրապարակում մասնակցելու է եռյակի հրավիրած հանրահավաքին: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց անձամբ Գագիկ Ծառուկյանը:
«Ինչպես կարող են իմ կուսակացության անդամները լինել հանրահավաքում, ես չլինեմ»,- ասաց Գ.Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահը հավաստեց շրջանառվող լուրերի իսկությունը, որ հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու է: Նա նշեց, թե իր մտքում կան 4-5 թեկնածուի անուններ, բայց անհրաժեշտության դեպքում ինքը կառաջադրվի:
Գ.Ծառուկյանը հրաժարվեց քաղաքական այլ հարցերի պատասխանել և իր հյուրերին՝ աշխարհի և եվրոպական օլիմպիական կոմիտեների ղեկավարներին ուղեկցեց ՀՀ նախագահի նստավայր՝ զգուշացնելով, որ իր այս այցելությունը քաղաքական առումով ոչինչ չի նշանակում: