
Հոգևոր համերգ Հառիճավանքում՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին

Հոկտեմբերի 8-ին ` ժամը 13:00-ին, Հառիճավանքում տեղի կունենա հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին: Միջոցառումը կազմակերպում է «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան՝ Արթիկի Թեմի հետ համատեղ:
Համերգին ներկա են գտնվելու տարբեր երկրների դեսպաններ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ և դասախոսներ, մշակութային գործիչներ, մանկավարժներ, բժիշկներ Երևանից, Արթիկից, Գյումրիից և ուսանողներ: