![](/banners/BeFunky-design.jpg)
Քերին ու Լավրովը Փարիզում կքննարկեն Ուկրաինայի հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/download-5.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպելու է հոկտեմբերի 14-ին, Փարիզում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նա մանրամասնել է, որ այդ հանդիպման ժամանակ պլանավորված է քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը: ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի վաղ հաստատել էր, որ Քերին Փարիզում հանդիպելու է Լավրովի հետ: