
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյին: Նրա անունը հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Պետեր Էնգլունդը:
Մոդիանոն հիշողության արվեստի ձևակերպմամբ մրցանակին արժանացել է նրա համար, որ նկարագրել է մարդկային անհատակ ճակատագրերն ու բացահայտել է օկուպացիայի ժամանակ մարդկային աշխարհը:
Հեղինակի գրքերի մեծ մասը հիմնված է նրա կյանքի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում կատարված իրադարձությունների վրա:
Պարգևատրման արարողությունը դեկտեմբերին կանցկացվի Ստոկհոլմում: Մրցանակակիրը կստանա նոբելյան մեդալ ու դրամական նվեր, որն այս տարի կազմում է 10 միլիոն շվեդական կրոն (մոտ 1.5 միլիոն դոլար):