Բաժիններ՝

ԵԱՀԿ-ը կես տարով երկարաձգել է Ուկրաինայում հատուկ մոնիթորինգային առաքելության մանդատը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի անդամ բոլոր 57 երկրները հավանության են արժանացրել Ուկրաինայում հատուկ մոնիթորինգային առաքելությունը ևս 6 ամսով երկարաձգելը: Այս մասին հայտարարել է այդ առաքելության մամլո քարտուղար Մայքլ Բոցյուրկիվը:

Նա հիշեցրել է, որ սկզբնական շրջանում իրենց մանդատի ժամկետը կազմել է 6 ամիս, ինչը ներկայումս երկարաձգվել է ևս 6 ամսով. «Մեր մանդատում կա երկու հիմնական պահ. մեր դիտարկումների արդյունքների մասին իրազեկել մասնակից երկրներին, ինչպես նաև դյուրացնել երկխոսությունը:

Առաքելության բոլոր անդամները մոնիթորինգի են ենթարկում նաև Դոնբասի վերաբնակների շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև մարդու իրավունքների ու անվտանգության հետ կապված բոլոր հարցերը: Պլանավորված է դիտորդների թիվը հասցնել մինչև 300 մարդու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031