Նոր նշանակումներ Երևանի քննչական վարչությունում և վարչական շրջանների քննչական բաժիններում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների պետեր նշանակելու մասին։

Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Ջոն Սուրենի Ֆարխոյանը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Վիգեն Մանուկի Մեսրոպյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ Սամսոն Համբարձումի Մաթևոսյանը, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ` Սահակ Էդուարդի Գրիգորյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ` Աշոտ Սուրիկի Հակոբյանը, Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ` Արթուր Ջանոյի Պողոսյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ` Սարգիս Գագիկի Համբարձումյանը, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ` Սամվել Յուրիկի Մկրտչյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ` Գևորգ Ղուկասի Սիմոնյանը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս