![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանը եվրաինտեգրման գործընթացում աջակցություն կստանա ԵՄ-ից. Ֆյուլե
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/stefan_fule_2811131.jpg)
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը եվրաինտեգրման գործընթացում աջակցություն կստանա ԵՄ-ից: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է երեք շաբաթ անց.
«Շատ կարևոր է, որ Վրաստանի կառավարությունը երկիրն էլ ավելի մոտեցնի ԵՄ-ին, օգտագործի այն հնարավորությունները, որոնք մենք առաջարկել ենք և որոնց շուրջ աշխատել ենք տարիների ընթացքում: Մենք Վրաստանի հետ ձևակերպել ենք առավել հավակնոտ համաձայնագիր, որը շատ բան է նշանակում Վրաստանի տնտեսության ու քաղաքացիների համար:
Այդ փաստաթուղթն ամուր հիմք կստեղծի ժողովրդավարության, օրենքի գերակայութան ու դատարանի անկախության ամրապնդման համար: Մենք այդ ջանքերի ոլորտում աջակցում ենք Վրաստանին»: