
Էրդողանն այսօր կընդունի Պենտագոնի ղեկավարին

Turkishny կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հանդիպելու է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի հետ, ով պաշտոնական այցով երեկ Վրաստանից ժամանել է Թուրքիա: Էրդողանի ու Հեյգելի հանդիպումը տեղի է ունենալու «Չանքայա» նախագահական նստավայրում:
Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվելու «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցը: Բացի այդ, կողմերը քննարկելու են տարածաշրջանային այլ խնդիրներ, որոնք նույնպես այժմեական են: Քննարկվելու է նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցը: