
Ալի Խամենեին վիրահատության է ենթարկվել

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին շագանակագեղձի վիրահատության է ենթարկվել: Հիվանդանոց ժամանելուց առաջ Խամենեին հայտարարել է, որ իրեն սպասվում է սովորական վիրահատություն, և որ ազգը չպետք է անհանգստանա այդ կապակցությամբ:
Վիրահատությունը հաջող է անցել: Ալի Խամենեին 75 տարեկան է, նա երկիրը ղեկավարում է արդեն 25 տարի: 1981-1989 թվականներին Խամենեին կատարել է Իրանի նախագահի գործառույթներ: