
Շվեյցարիան պատրաստ է ապաստան տրամադրել Սնոուդենին

Sonntags Zeitung թերթի փոխանցմամբ՝ Շվեյցարիայի դաշնային դատախազությունը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Էդվարդ Սնոուդենին: Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը կարող է հանգրվանել Շվեյցարիայում, եթե համաձայնվի ցուցմունքներ տալ իր նախկին գործատուի՝ Ազգային անվտանգության գործակալության դեմ և բացահայտի ամերիկյան հետախուզության լրտեսական գործունեությունը:
Էդվարդ Սնոուդենը 2013 թվականին մերկացրել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից համատարած գաղտնալսման համակարգը՝ համապատասխան փաստաթղթերը հանձնելով ԶԼՄ-ներին: Այն բանից հետո, ինչ մի շարք երկրներ՝ ներառյալ Շվեյցարիան, Սնոուդենին մերժեցին քաղաքական ապաստանի հարցում, Ռուսաստանը համաձայնվեց ժամանակավոր ապաստան տալ նրան:
2014 թվականի օգոստոսի 1-ին նա ստացավ Ռուսաստանում երեք տարով կացության ձև, ինչը նրան հնարավորություն է տալիս մեկնել արտերկիր: