
Դանիա-Հայաստան՝ 2:1

Այսօր «ԵՎՐՈ-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում Կոպենհագենում տեղի ունեցավ Դանիա-Հայաստան հանդիպումը, որն ավարտվեց Դանիայի հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Առաջին խաղակեսին Հենրիխ Մխիթարյանի գոլին դաշտի տերերը երկրորդ խաղակեսում պատասխանեցին Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգի եւ դանիական «Բրոնդբյուի» հարձակվող Տոմաս Կալենբերգի գոլերով:
Եվրո-2016, ընտրական մրցաշար, առաջին տուր
I խումբ
Դանիա – Հայաստան՝ 2:1
Պյեր-Էմիլ Հոյբերգ, 65, Տոմաս Կալենբերգ, 80 – Հենրիխ Մխիթարյան, 50