Բաժիններ՝

Ընդլայնվում է պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների ցանկը. pastinfo.am

pastinfo.am-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 11-ից ուժի մեջ կմտնեն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից մայիսի 19-ին կատարված փոփոխություններն ու լրացումները, ըստ որոնց, մասնավորապես, ընդլայնվում է պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների ցանկը:

Ըստ այդմ, ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված` կաթնեղենի, սուրճի, թեյի, ձեթի, քացախի, պատրաստի կամ պահածոյացված մսեղենի և ձկնեղենի, բանջարեղենից և մրգերից պատրաստված կամ պահածոյացված արտադրանքի, ինչպես նաև կոսմետիկայի, օճառի վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է:

Ավելի վաղ պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկվել էին ջրեղենը, գարեջուրը, մինչև 9 % սպիրտայնությամբ խմիչքները, մրգահյութերը և բանջարեղենի հյութերը:

Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական և դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը՝ ծավալին, քաշին համապատասխանող դրոշմապիտակ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930