
Վրաստանը գնելու է ամերիկյան Blackhawk ուղղաթիռներ

Defense News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը սեպտեմբերի 6-ին UH-60M/L Blackhawk բազմանշանակ ուղղաթիռների հնարավոր մատակարարման մասին բանակցել է իր վրացի գործընկեր Իրակլի Ալասանիայի հետ:
Կողմերը քննարկել են տեխնիկայի գնման հնարավոր պայմանագրի արժեքը: Հնարավոր համաձայնագրի մանրամասները դեռ հայտնի չեն: Պարբերականն ընդգծում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռ հավանության չի արժանացրել բազմանշանակ ուղղաթիռների վաճառքը:
Չի հաղորդվում, թե երբ գործարքը հավանության կարժանանա ամերիկյան իշխանությունների կողմից: Միևնույն ժամանակ 2014 թվականի սեպտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պայմանավորվել է Վրաստանի հետ գործընկերության ընդլայնման մասին: