Բաժիններ՝

Ինչի՞ց է դժգոհ Ադրբեջանում հայտնված Սարգիս Անանյանի քույրը

Սեպտեմբերի 5-ին tesankyun.am-ին զանգահարել է  Ադրբեջանում հայտնված Սարգիս Անանյանի քույրը՝ Կողբի բնակչուհի Սիրուշ Երկնափեշյանը եւ իր դժգոհությունը հայտնեց որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ, թե իբր Սարգսի քույրերը վատ հարաբերությունների մեջ են եղել եղբոր հետ, նրա հետ չեն խոսել:

Տիկին Սիրուշն ասել է, որ թեեւ այդքան էլ սերտ շփումներ չեն ունեցել Սարգսի հետ, սակայն պարբերաբար հետաքրքրվել են նրա վիճակով:

13 տարեկանում խաղալու ժամանակ Սարգիսը ընկերներից մեկից ոտքի հարված է ստացել,ցմահ դարձել 3-րդ կարգի հաշմանդամ: Սիրուշը Սարգսի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել օգոստոսի 25-ին,երբ վերջինս տաքսիով Երեւանում վերադառնալիս, չգիտես ինչու, իջել է Դիլիջանում:

Սիրուշ Երկնափեշյանն ասել է, որ եղբայրը երկչոտ բնավորություն ունի եւ Ադրբեջանի հետ սահմանը կարող էր հատել միայն այն պատճառով, որ վերջերս հոգեկան շեղումներ ուներ:

Ս. Երկնափեշյանն ասել է, որ թեեւ իրենք նախկինում ցուցմունքներ են տվել են Ազգային անվտանգության ծառայությունում եւ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում, սակայն ինքը Սարգիս Անանյանի անհետանալու մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել սեպտեմբերի 4-ին:

Ի դեպ, Ռուսաստանի Լիպեցկ քաղաքից Հայաստան է վերադարձել Սարգիսի որդին՝ Նորիկը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս