
«Միկա» մարզադաշտն անցավ ֆինանսների նախարարությանը. «Փաստինֆո»

Ինչպես և սպասվում էր, Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա» մարզական համալիրն իր ողջ գույքով անցավ ֆինանսների նախարարությանը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Բանն այն է, որ մինչև սեպտեմբերի 4-ը հայտարարված աճուրդում գնորդ այդպես էլ չի հայտնվել, որից հետո մարզադաշտն անցել է պետության, տվյալ դեպքում` ֆինանսների նախարարության հաշվեկշիռ:
«Միկա»-ի մարզադաշտն, ի դեպ, պետականացվեց ոչ թե իր, այլ՝ նույն սեփականատիրոջը պատկանող մեկ այլ ընկերության` «Արմավիա»-ի ունեցած պարտքերի դիմաց:
Այս պարտքը կուտակվել էր դեռևս 2010-12 թվականներից, բայց դրա բռնագանձման պահանջով ՊԵԿ-ը միայն այս տարվա հուլիս ամսին է դիմել դատարան:
«Արմավիա» ավիաընկերության` պետական բյուջեին ունեցած պարտքը կազմում է 24 269 365 000 դրամ: Իսկ «Միկա» մարզադաշտը գնահատվել է 9 045 100 000 դրամ արժեքով:
Մանրամասներն՝ այստեղ