Բաժիններ՝

Մալիշկա-Եղեղեգնաձոր ճանապարհին «ՎԱԶ 2106»-ը շրջվել է. կան տուժածներ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Մալիշկա-Եղեղեգնաձոր հատվածում (7-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի 18 ՕՕ 566 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Պ. Պ.-ը (ծնվ.1992թ.) տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդ Հ. Հ.-ին (ծնվ. 1977թ.), ով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930