
Օբաման Էբոլա տենդի դեմ պայքարում որոշել է ներգրավել զինվորականների

NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը որոշել է Արևմտյան Աֆրիկայում մոլեգնող Էբոլա տենդի համաճարակի դեմ պայքարում ներգրավել զինված ուժերին:
Օբաման հայտարարել է, որ եթե ներկայումս չձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, ապա համաճարակը կարող է տարածվել ոչ միայն ողջ Աֆրիկայի տարածքում, այլև՝ աշխարհի մյուս մասերում.
«Բացի այդ, մտավախություն կա, որ վիրուսը փոխակերպվում է և հեշտությամբ մարդուց փոխանցվելու է մարդու, և այդ դեպքում այն կսկսի լուրջ վտանգ հանդիսանալ ԱՄՆ-ի համար»:
Օբաման ընդգծել է, որ պլանավորված է զինվորականներին Աֆրիկա ուղարկել կարճ ժամկետով, որի ընթացքում նրանք կօգնեն կազմակերպել մեկուսարաններ և դրանք հագեցնել սարքավորումներով, որպեսզի ապահովվեն աշխարհի տարբեր երկրներից մայրցամաք ժամանող բժիշկների անվտանգությունը:
Օբաման կարծում է, որ միայն ամիսներ անց կհաջողվի խնդիրը վերցնել վերահսկողության տակ: Դա հետ մեկտեղ նա վստահություն է հայտնել, որ Էբոլա տենդը մոտ ժամանակներս չի հասնի ԱՄՆ-ի ափեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Էբոլա տենդի հետևանքով մահացել է 2097 մարդ: Վարակակիրների թիվը կազմում է 3944 մարդ: