Բաժիններ՝

Ինչպես պետք է լուծել լուռ նստող պատգամավորների հարցը. 1in.am

«Առաջին լրատվականը» զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարոն Մարուքյան, ի վերջո,ինչպե՞ս պետք է կարգավորվի բացակայող և խորհրդարանում մի ողջ նստաշրջան լռող պատգամավորների հարցը: Ամեն նստաշրջանի ավարտին նույն պատկերն ունենք:

-Լուռ նստածների հետ կապված որևէ իրավակարգավորում չեմ կարող ասել, իրավակարգավորումը ընտրություններն են: Բացակայողների հետ կապված կա հստակ իրավակարգավորում, որ եթե մեկ նստաշրջանի ընթացքում կեսից ավելինպատգամավորը բացակայում է անհարգելի պատճառներով, նրա հարցը քննարկման է դրվում՝ մանդատից զրկելու հարց է դրվում: Այլ բան է, որ Ազգային ժողովի նախագահը լիազորություն ունի, որ պատգամավորի դիմումի և բերված պատճառաբանությունների արդյունքում կարող է հարգելի համարել այդ բացակայությունները: Մինչ օրս այդ պատճառով պատգամավորին մանդատից զրկելու հարց չի եղել:

-Ինչպե՞ս այդ գործընթացը թափանցիկ դարձնել:Օրինակ՝Գագիկ Ծառուկյանը մշտապես բացակայողների շարքում է:

-Կարող եք հարցում անել և ստանալ, թե ինչ տեղեկանք և պատճառաբանություններ է ներկայացնում իր բացակայաությունների վերաբերյալ:Այլ բան է, թե դա ինչպես է հիմք հանդիսանում ԱԺ նախագահի համար, որ նա դա ճանաչի հարգելի կամ անհարգելի:

– Լռողների հետ կապված պետք է,չէ՞,որևէ բան ձեռնարկել:

Միակ ընթացակագը ընտրողն է, մեր ընտրողների իրավագիտակցությունը այնքան պետք է բարձրանա, որ ընտրությունների ժամանակ հասկանան՝ում օգտին քվեարկեն, ում օգտին՝ոչ:
Համամասնական-մեծամասնականի խնդիր չէ, ես համամասնական պատգամավորներ գիտեմ, որ երբեք ելույթներ չեն ունեցել: Քաղաքական ուժերը պետք է ֆիլտրեն իրենց ցուցակը, և ընտրողը պետք է ֆիլտրի ընտրությունների ժամանակ, այլ տարբերակ չկա:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս