
Գագիկ Եգանյան. ՌԴ միգրացիոն ծառայություն է ուղարկվել 2000 միջնորդություն հայաստանցիներին «սև ցուցակից» հանելու համար. Tert.am

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության «սև ցուցակում» հայտնված մոտ 35 հազար հայաստանցիներից 2500-ը դիմում են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն միգրացիոն ծառայություն, որոնցից 2000-ի մասով դիմումներն արդեն ուղարկվել է ՌԴ: Tert.am-ի հետ զրույցում Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ իրենք ուսումնասիրում են յուրաքանչյուրի դիմումը՝ հասկանալու, թե արդյոք հիմնավոր է պահանջը՝ կրկին Ռուսաստան մուտք գործելու համար:
«Ռուսական կողմը բարի կամք դրսևորեց՝ մեզ հնարավորություն տալով, որ «սև ցուցակում» հայտնված անձանց վերաբերյալ խնդրագրեր, միջնորդություններ ներկայացնենք ՌԴ-ի միգրացիոն ծառայություն: Այդ միջնորդությունների հիման վրա նրանք վերանայում են և հիմքեր տեսնելու դեպքում, պայմանական ասած՝ այդ «սև ցուցակից» հանում են տվյալ մարդուն: Այսինքն՝ մուտքի արգելանքը հանում են մարդու նկատմամբ և բացում Ռուսաստանի սահմանը: Սա բարի կամքի դրսևորում է»,-ասաց նա:
Հարցին, թե համաձայն չէ՞ այն կարծիքի հետ, որ իրականում ՌԴ-ն զտման գործընթաց է իրականացնում, այսինքն՝ իր երկրում փորձում է պահել հայ աշխատուժին և ուղեղներին, պատասխանեց. «Երբեմն մարդիկ չեն պատկերացնում՝ ինչն ինչոց է ու նման գնահատականներ են տալիս: Վերջերս 75 տարեկան թոշակառու մարդու համար ենք միջնորդել, նա էլ հո աշխատուժ չէ: Ցանկացած երկրում, եթե էմիգրանտը խախտումներ անի, նրան պետք է հետ ուղարկեն, ներկայիս զիջումները ՌԴ-ի կողմից միայն բարի կամքի դրսևորում է, այլ անուն տալ ես չեմ կարող»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: