Դիլոյանի և Վերանյանների հայրերը, ընկերներն ու հարազատները կառավարության անունից իրենց լսելու եկած քաղաքացիների ընդունելության և դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին ներկայացրին շուրջ 1 տարի ընթացող դատավարության (առաջին նիստը տեղի է ունեցել 2013թ-ի սեպտեմբերի 17-ին), երկարատև ձգձգումները:
Զգուշացեք, խարդախություն է. տոմսեր՝ չկայանալիք համերգի համար:
2014 թվականի հուլիսի 30-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում նույն գյուղի բնակիչ Նարեկ Պ.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Պետրոս Կ.-ի հետ և սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին` առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Ներկա դրությամբ հայտնի է, որ նախագահական զույգը երեխայի է սպասում:
Այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
«Սա առանձնահատուկ դաժանության վառ օրինակ է անօգնական 77-ամյա մարդու նկատմամբ»,- ասաց ՄԻՊԵԿ իրավախորհրդատու Վահե Գրիգորյանը, ով ներկայացնելու է Խոջոյանի ընտանիքը Եվրոպական դատարանում: «Մենք աջակցում ենք մեր գործընկեր` ԸԻԿ-ին Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև` Խոջոյանի ընտանիքի համար արդարության հասնելու նպատակով»:
Եվրահանձնաժողովի նոր կազմը որակվել է որպես ուժեղ և փորձառու թիմ, որը հանդես է գալիս փոփոխությունների օգտին:
«Մենք եկել ենք այսօր ԼՂ որպես ֆրանսիացի պատգամավորներ եւ դրա համար ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել: Որովհետեւ ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է, եւ ազատության արժեքի մասն է կազմում պատգամավորների եւ յուրաքանչյուր մարդու ազատ տեղաշարժի իրավունքը»:
«Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը»։
Ադրբեջանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության շուրջ համապարփակ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման բանակցությունները սկսելու օգտին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: «Այն զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Երազ» գործարանի տարածքում` օժանդակ շինության տանիքում:
Արմավիրի մարզում, սեպտեմբերի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Հայկավան գյուղում:
Գյուղի 54-ամյա բնակչի դին գտել են իրեն պատկանող թոնրատանը՝ առաստաղից կախված վիճակում:
Գեորգի Մարգվելաշվիլին ու Մակա Չիչուան արդեն երկար տարիներ ապրում են միասին:
«Եթե Հայաստանի բոլոոր դպրոցները բերենք քաղաքաշինության ԾԻԳ-ով արվող դպրոցների մակարդակին, հարկավոր է 1 մլրդ եվրո: Դա իրատեսական չէ: Մենք փոքր գումարով փորձում ենք առավելագույնն անել: Ավագ դպրոցներից ընտրել ենք առավել կարիքավոր 17-20-ը: Սա կրթության համար շատ փոքր գումար է»,- այսօր 30 մլն դոլարի վարկային համաձայնագրերի հարցով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտնում է, որ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ անհիմն շահարկում են: Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին:
«Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնությանն՝ ուղղված առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը և միջմշակութային համագործակցության խորացմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Այդ 4.93 միլիոն մուտքանուններից ու գաղտնաբառերից ավելի քան 60 տոկոսը գործող են:
«Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր հրապարակել է այս տարվա օգոստոսի 8-18-ն իրականացված հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են նաեւ սեպտեմբերի 3-ին Ս. Սարգսյանի հայտարարությանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին: Այսօր ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն է ներկայացրել դրանք:
«Ժառանգությունը» չի մասնակցել այդ հանդիպմանը, որովհետև «Ժառանգությանը» հրավեր չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգությունը» չի մասնակցել երեկ տեղի ունեցած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը:
Աշոտյանի այս խոսքերն ազդեցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի վրա, ով շտապեց հայտարարել, թե Աշոտյանը դեռ երկար ժամանակ մնալու է ՀՀ քաղաքական կյանքում:
Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Ստարի Օսկոլ քաղաքից Վորոնեժ տանող ճանապարհին ավտովթարից զոհվել է Ոսկեպարի 27-ամյա բնակիչ Ռաֆիկ Խեչումյանը:
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն: Այն միտված է հանրային առողջապահության կանխարգելիչ ուղղությունը զարգացնելուն և հզորացնելուն, նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելուն ու կառավարելուն:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր Տարածքային կառավարման, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի եւ հանրապետության տասը համայնքների միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՝ Լոռու, Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքներում սոցիալական ենթածրագրերի իրականացման նպատակով:
Այսօրվա ասուլիսում անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ չորս ոչ իշխանական ուժերը հանդես գան իշխանության դեմ միասնական օրակարգով, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ասաց, որ իրենք քառյակի շրջանակներում համագործակցում են միայն այն հարցերի շուրջ, որոնք ընդհանուր են. «Նույն արտաքին քաղաքականության վերաբերյալ ԲՀԿ-ն, կարծես թե, չի ասել, որ եվրաինտեգրման կողմնակից է, ինչպե՞ս եք պատկերացնում նրան սատարելը: Տարբեր տեսլականներով հարցեր են: Կա խնդիր, որը միասնական է, բոլորիս հետաքրքրում է: Ինչի՞ է ձեզ թվում, որ միասնականությունը պետք է լինի ամեն ինչում»:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Դրան մասնակցում է աշխարհի 34 երկրի 200 ընկերություն:
168.am-ի աղբյուրների հաղորդմամբ, Բաքվում կայացած Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է պաշտոնական հրավեր ուղարկել Հայաստան, այլև Շտեֆան Ֆյուլեի հորդորներից հետո, Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատերազմի մեջ է գտնվում Հայաստանի հետ և թշնամական երկրին հրավեր չի ուղարկվելու։
Կիրակի, սեպտեմբերի 14-ին, Խաչվերաց տոնի կապակցությամբ Երևանի գյուղատնտեսական երկու տոնավաճառները չեն գործելու: Շաբաթ օրը տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով: