
Վրաստանի նախագահը որոշել է ամուսնանալ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին որոշել է պաշտոնապես կնության առնել իր քաղաքացիական կին Մակա Չիչուային: Նախագահի շրջապատի հաղորդմամբ՝ պսակադրությունը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին:
Գեորգի Մարգվելաշվիլին ու Մակա Չիչուան արդեն երկար տարիներ ապրում են միասին: Ժամանակին նրանց ծանոթացրել են երեխաները՝ Մաշոն ու Աննան, որոնք էլ ամեն ինչ արել են, որպեսզի նրանք լինեն միասին: