
Վրաստանն արդեն առաջին տիկին ունի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն արդեն առաջին տիկին ունի: Վրաստանի նախագահ Գեորգի Մագվելաշվիլին օրինականացրել է իր հարաբերությունները Մակա Չաչուայի հետ: Գեորհի Մարգվելաշվիլին ու Մակա Չաչուան իրենց հարաբերությունները պաշտոնականացրել են այսօր, Դուշեթիում (Արևելյան Վրաստան):
Վկաների դերում հանդես են եկել առաջին ամուսնությունից նրանց երեխաները՝ Աննա Մարգվելաշվիլին ու Մաշո Չիչուան: Այլ մանրամասներ չեն հաղորվում: 2013 թվականին Վրաստանում անցկացված նախագահական ընտրություններից առաջ բարձրացվել էր Մարգվելաշվիլիի արտամուսնական հարաբերությունների հարցը և այդ ժամանակ նա հայտարարել էր, որ մտադիր չէ ամուսնանալ հանուն նրա, որ ավելի լավ երևա ընտրողների աչքերում:
Ներկա դրությամբ հայտնի է, որ նախագահական զույգը երեխայի է սպասում: