Բաժիններ՝

Թարմացվել է Եվրահանձնաժողովի կազմը

ԵՄ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է իր կաբինետում պորտֆելների բաշխման մասին: Եվրահանձնաժողովի նոր կազմը որակվել է որպես ուժեղ և փորձառու թիմ, որը հանդես է գալիս փոփոխությունների օգտին:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ իտալացի Ֆեդերիկա Մողերինին զբաղեցնելու է ԵՄ-ի արտաքին հարցերով ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի պաշտոնը:

Յունկերն իր տեղակալներ է նշանակել նաև Ֆրանս Թիմերմանին՝ Նիդերլանդներից, ով պատասխանատու է լինելու իրավական պետություն կառուցելու ու հիմնարար իրավունքների պահպանման համար, էստոնացի Անդրուս Անսիպին, ով զբաղվելու է թվային տեխնոլոգիաներով ու Ալենկա Բրատուշեկին՝ Սլովենիայից, որի խնդիրն էներգետիկ ոլորտի հարցերի լուծումն է:

Նոր կառավարությունում տնտեսական հարցերով զբաղվելու է Պիեռ Մոսկովիսին (Ֆրանսիա), իսկ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար է դառնալու իսպանացի Միգել Արիաս Կանիետեն:

Ժան Կլոդ Յունկերը 1995-2013 թվականներին զբաղեցրել է Լյուքսեմբուրգի վարչապետի պաշտոնը: 2014 թվականի հուլիսին նա ընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում (422 կողմ, 220 դեմ): Նրա թեկնածության դեմ կտրականապես հանդես են եկել Մեծ Բրիտանիան ու Հունգարիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս