Լուկաշենկոն ընդգծել է, որ պետական շահերը պաշտպանելիս պետք չէ կանգ առնել որևէ բանի առջև:
Դեսպանությունը պատրաստակամ է տրամադրել երկրորդ ելքի արտոնագիրը այն նույն պայմաններով, ինչ առաջին ելքի արտոնագրի տրամադրման դեպքում՝ ըստ նմանատիպ բոլոր արտոնագրերի տրամադրման ընթացակարգի։
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում Ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014 թվականի սեպտեմբրի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման միջազգային կազմակերպություններին:
Մեզ հետ զրույցում մի մեծահասակ առևտրական կին էլ նշեց, որ ինքը 81 տարեկան է և եկել է այստեղ, որպեսզի խնդրի կառավարությանը՝ թույլ տան իրենց աշխատել այնպես, ինչպես նախկինում. «Այս տարիքիս ես աշխատում եմ 12 ժամ մի կտոր հացի համար, բայց ես նենց ազգից եմ, որ ինձ թույլ չեմ տա հաց մուրալ: Խնդրում եմ օրենքին՝ հաշվի առնել մեր այս տարիքը, մեր այս վատ ապրելաձևը, մեզ կյանք տան, որ մենք ապրենք: Եթե մարդիկ են, եթե ծնողներ ունեն, զավակներ ունեն, պետք է հաշվի առնեն: Այս րոպեին ես 5 զինվոր եմ պահում, որ ժամանակին եթե պետք լինի, հայրենիքս պաշտպանեն»:
Համացանցում է հայտնվել ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի Անալիտիկ քիմիա դասավանդող դասախոս Նունե Գյոկչյանի ձայնագրությունը, որտեղ նա 40 000 դրամ է պահանջում ուսանողներից՝ հավելյալ պարապմունքաների համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստրախան:
Նրա բռնած ձուկն առաջին հայացքից նման էր բրամի (лещ): Սակայն այդ տպավորությունը տևեց մինչ այն պահը, երբ Կորոբովը բացեց ձկան բերանը։
Սեպտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկին:
Ակումբի հաճախորդները վիճել են միմյանց հետ, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ, որն էլ թեժացրել է իրավիճակը: Ավելի քան տասը հոգով սկսել են ծեծել միմյանց, պատահած իրերով հարվածել, որի հետեւանքով մի քանիսը ստացել են մարմնական վնասվածնքեր:
«Ես զարմանում եմ, էդքան փոքր հնարավորությունից կարելի՞ է ուրախանալ»,- նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Ի պաշտպանություն մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հանրահավաքը վարում է մի մարդ, ով ոչ վաղ անցյալում գազային ատրճանակից կրակում էր էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի վրա: Բա որ ասում էի՝ հեռու չէ այն օրը, երբ Ռ. Քոչարյանը դատապարտելու է մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին…»:
Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն մեծացնելու է օդում իր ինքնաթիռների թիվը, ծովում՝ նավերի թիվը, իսկ ցամաքում՝ զորքերի թիվը:
Այսօր ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 18:30-ին հրավիրվում է արտահերթ նիստ, որի օրակարգում կլինեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» օրինագծերը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Միշա Սարգսյանի գործի դատական քննությունը:
Դեպքի վայր էին մեկնել Անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք պարզեցին խուլիգանի ինքնությունը՝ դա 13-ամյա տղա էր, ով զղջացել և ընդունել էր արարքը: Ոստիկանությունից կանչվել էին անչափահասների հարցերով աշխատակիցները, ովքեր կշարունակեն աշխատանքը տղայի հետ:
«Կառավարության ներկայացրած նախագիծը նույնպես շատ կարևոր է, բայց այն ձեռնարկատիրական գործունեությանն է վերաբերում, իսկ մեր նախագծով արտոնություն տրվում է ուղիղ բնակիչներին, նրանց, ովքեր այսօր ապրում են այնտեղ: Ամառային դեպքերից հետո նրանց ուղիղ ուղերձ է պետք, թե ինչ է ձեռնարկվելու անմիջապես բնակիչներին ուղղված»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սոցիալական այս նվազագույն արտոնությունների տրամադրումը ազգային անվտանգության խնդիր է:
Ականատեսները հայտնում են մի քանի զոհի մասին:
Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
«Նոր Ազգային ժողովի մուտքի մոտ հավաքվել են առևտրականներ, որ բողոքում են շրջանառության հարկի դեմ: Մենք նախապատրաստել ենք օրենսդրական փոփոխություններ, որ դնելու ենք ԱԺ օրակարգ հրատապ կարգով»,- այսօր ԱԺ նիստի սկզբում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումայնը:
Սուրիկ Խաչատրյանն անձամբ է սպանել Ավետիք Բուդաղյանին, իսկ գլխավոր դատախազ Կոստանյանը կոծկել է այդ փաստը: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստի սկզբում արեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանրության մոտ համոզվածություն կա, որ սպանությունը կոծկվել է ամենաբարձր մակարդակով, իսկ Ս.Խաչատրյանի ընտանիքի անդամները ևս հանցագործությունների հեղինակ են:
Դա հանդիսացել է ՄԱԿ-ում ԱՄԷ-ի արտգործնախարարի ելույթի պատասխանը, որում նա կասկածի տակ է դրել այդ երեք կղզիներն Իրանին պատկանելու հարցը:
«Սա թերևս չի նշանակում, որ միությունը կստանա ռեալ իմաստ, բայց Մոսկվային այսօր անհրաժեշտ է նման ակցիա՝ ցույց տալու համար, որ մեկուսացված չէ և որ ունի դաշնակիցներ, և որ Եվրասիական միությունը ընդլայնվում է: Կարծում եմ, պատահական չէ, որ Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է պայմանագրի նախագիծը», – նշեց Դուբնովը:
Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել «գրողի ծոցը». «Հիմա ես կարծում եմ, որ ԱԺ ամբիոնը գրողի ծոցը չէ, թեև կարելի է եզրակացություն անել, որ հեռու չէ գրողի ծոց լինելուց՝ այստեղ է սպանվել երկրի ղեկավարությունը…»:
Այս պահին ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների աշխատակիցները` փոքր և միջին բնզնեսի ներկայացուցիչները, որոնք պայքարելու են եկել հոկտեմբերի 1-ից գործող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
Քեմերոնը 88-ամյա թագուհու այդ արձագանքի մասին պատմել էր նախորդ շաբաթ ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հետ զրույցում:
Խոսելով ընդհանրապես Ռուսաստանի մասին՝ Օբաման այն անվանել է «մեծ երկիր՝ անհավանական տաղանդներով ու ավանդույթներով:
Այսօր` սեպտեմբերի 29-ին, մահացել է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետը վարարել է և լցվել քաղաքի մոտակա բնակավայրերը. անհրաժեշտ է օգնություն:
Տեղեկատվության նախարարությունը մոտ ժամանակներս կներկայացնի տվյալ գործի մանրամասները:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վնասվածք, հեմորոգիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Սերգեյ Ս.-ն, իսկ «կրծքավանդակի թափանցող վերք՝ աջից» ախտորոշմամբ՝ 1975 թ. ծնված Արման Փարսադանյանը: