
Իրանում կանխվել է BBC-ի գործակալների կողմից պատմական փաստաթղթերի հափշտակումը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հատուկ ծառայությունները ձախողել են երկրի արխիվային կենտրոնից պատմական փաստաթղթեր առևանգելու բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի պարսկական ծառայության փորձը:
Իրանական հետախուզության ներկայացուցիչը երեկ գործակալությանը հայտնել է, որ BBC-ի պարսկական ծառայությունն այդ փաստաթղթերը ձեռք գցելու համար գործի է դրել Իրանում իր գործակալներին:
Սպան ընդգծել է, որ Իրանի տեղեկատվության նախարարության աշխատակիցների զգոնության շնորհիվ կանխվել է պատմական, արժեքավոր փաստաթղթերի հափշտակումը: Նա հավելել է, որ Տեղեկատվության նախարարությունը մոտ ժամանակներս կներկայացնի տվյալ գործի մանրամասները: