Նիկոլ Փաշինյան. Սուրիկ Խաչատրյանն անձամբ է սպանել Ավետիք Բուդաղյանին (տեսանյութ)
Սուրիկ Խաչատրյանն անձամբ է սպանել Ավետիք Բուդաղյանին, իսկ գլխավոր դատախազ Կոստանյանը կոծկել է այդ փաստը: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստի սկզբում արեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանրության մոտ համոզվածություն կա, որ սպանությունը կոծկվել է ամենաբարձր մակարդակով, իսկ Ս.Խաչատրյանի ընտանիքի անդամները ևս հանցագործությունների հեղինակ են:
«Ու այս ամենից հետո ձեր կառավարությունը վերանշանակում է նրան մարզպետի պաշտոնում: Կարո՞ղ ենք ասել, որ դրանով Սուրիկ Խաչատրյանին տալիս եք Սյունիքում և այլ մարզերում սպանություններ կատարելու արտոնագիր»,- ասաց Ն.Փաշինյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե դատաքննչական հարցերի քննարկման ժամանակ պատգամավորը կարող է ուղղել իր հարցը ԱԺ-ին. «Իսկ որ հնչեցնում էիք ժողովուրդը լսեր, արդեն հնչեցրիք»: