Ռուս փորձագետ․ Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետ, թեկուզև ձևական, բայց կլինի. «Ազատություն»

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արդեն հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության պայմանագրի նախագիծը: Պաշտոնական Երևանը լուրջ ակնկալիքներ ունի, որ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ փորձագիտական շրջանակներում, սակայն, կարծիքները տարբեր են: Թե՛ ռուսաստանցի, թե՛ հայաստանցի վերլուծաբանները ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կապում են նախևառաջ Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումների հետ: Ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը համոզված է, որ Բելառուսի մայրաքաղաքում ստորագրություն տեղի կունենա:

«Սա թերևս չի նշանակում, որ միությունը կստանա ռեալ իմաստ, բայց Մոսկվային այսօր անհրաժեշտ է նման ակցիա՝ ցույց տալու համար, որ մեկուսացված չէ և որ ունի դաշնակիցներ, և որ Եվրասիական միությունը ընդլայնվում է: Կարծում եմ, պատահական չէ, որ Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է պայմանագրի նախագիծը», – նշեց Դուբնովը:

Նախագծի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում չկա, սակայն պայմանագիրը իրավական դաշտ է ստեղծում, որպեսզի ցանկացած պահին Մինսկն ու Աստանան բարձրացնեն Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետերի մասին հարցը:

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ այլ հարց է, որ այդ մաքսակետերը ձևական բնույթ են կրելու, և եթե հանկարծ ռեալ խոչընդոտ լինի Ղարաբաղ մտնող կամ Ղարաբաղից դուրս եկող ապրանքի համար՝ Հայաստանի նախագահը լուրջ գլխացավանք կունենա: Սակայն որ ձևական բնույթի, բայց, այդուամենայնիվ, մաքսակետեր հայտնվելու են՝ Դուբնովը չի կասկածում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս