
ՀՀԿ-ն չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին

Այսօր ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 18:30-ին հրավիրվում է արտահերթ նիստ, որի օրակարգում կլինեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» օրինագծերը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իր համար զարմանալի է այդ հայտարարությունը, քանի որ համաձայնություն էր ձեռք բերվել հարցերի շուրջ:
«Խնդրահարույց հարցերի վերաբերյալ ՍԴ-ում առկա է ՄԻՊ դիմումը, որի քննությունը կսկսվի նոյեմբերի 25-ին»,- ասաց նա՝ նշելով, որ ԱԺ-ն հայտնել է իր իրավական կարծիքը և կոչ էր արել հեղինակներին՝ ձեռնպահ մնալ օրինագծի նախագծից և սպասել ՍԴ որոշմանը:
«Ուստի ՀՀԿ-ն նպատակահարմար է գտնում չմասնակցել նիստին»,- հայտարարեց Վ.Բաղդասարյանը: