Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Եվտուշենկովին տնային կալանք տալը մտահոգել էր ռուս օլիգարխներին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկի գլխավորած պատվիրակությանը:
Երևանի Պետական Համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս Նունե Գյոկչյանը այսօր հեռացվել է աշխատանքից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն պետ Կարեն Գրիգորյանը:
Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ դառնալ 2015 թվականի հունվարի 2-ից:
Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի անժամանակ մահվան մասին:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Նիկոլայ Պ.-ն և հայտնել, որ Չարենցավանի նոր գերեզմանատանն իրեն դանակահարել են:
«Ես չեմ ասի, դա հասարակական կարծիք է, որովհետև ես հանրաքվե չեմ անցկացրել: Կան տարբեր կարծիքներ՝ դրական կարծիքներ, պասիվ կարծիքներ, խիստ բացասական կարծիքներ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով դիտարկումը, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին հանրության կարծիքը խիստ բացասական է:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։
Այն տեղի կունենա վաղը:
«Խորհուրդ Ձեր տանը տվեք: Դուք ներողություն պետք է խնդրեիք այս հանցագործության համար»,- Փոստանջյանին հակադարձեց Սուքիաս Ավետիսյանը:
Հաշվի առնելով համաշխարհային շուկայի վիճակը՝ կարելի է դիտարկել մեր երկրների տնտեսությունների մերձեցման հնարավորությունը, փոխադարձ առևտրի ներգրավումը:
Այս մասին այսօր հայտնել է հանրապետության նախագահի աշխատակազմը:
Սևանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Էրդողանը պատմել է, որ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու ժամանակ Նյու Յորքում վիթխարի հերթեր է տեսել Apple-ի խանութի մոտ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Ն. Զարյան, Հ. Սահյան, Հ. Էմինի, Թավրիզյան, Մանուշյան, Սևքարեցի Սաքոյի, Այգեկցու փողոցների, Կոմիտասի պող. 3-50, Ա. Խաչատրյան 10-33, Վրացական 1-10, Սունդուկյան 23-27, Գյուլբենկյան 38, 38/1, 40, Հ. Քոչարի 9-ից բարձր, Վաղարշյան 13-ից բարձր, Փափազյան 17-ից բարձր համարների ու 2-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը բողոքեց, որ մի փոքր զանցանքի համար պատգամավորներին «հանցագործ» չպետք է կոչեն: Ամեն դեպքում նա հիշեց կառավարության ծրագրի քննարկման ժամանակ գրանցված դեպքը, երբ երկու պատգամավոր հարբած էին, խանգարեցին նիստը, բայց դա անհետևանք մնաց:
Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարությունում:
Մենք պահանջում ենք` Հատուկ քննչական ծառայության ղեկավարությունից՝ միջոցներ ձեռնարկել վերոհիշյալ փաստերի վերաբերյալ կայացրած որոշումների վերանայման համար եւ պատասխանատվության ենթարկել անաչառություն ու արհեստավարժություն չցուցաբերած քննիչներին…
Ալիևն ու Ռոուհանին Աստրախանում մասնակցում են Մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթաժողովին:
Օպել մակնիշի ավտոմեքենան բախվել է Ուրալ մակնիշի ավտոմեքենային, որը եղել է կցորդով: Վթարի հետևանքով Օպելի վարորդն ու 3 ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի ԲԿ:
«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագիծը ուղղորդող և ապագա զարգացումների համար համակարգաստեղծ փաստաթուղթ է, որը կառավարությանը հնարավորություն կտա զարգացնել այս ուղղությունները: Նման կարծիք այսօր ԱԺ նիստում օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը:
Միջոցառման նախաձեռնողները միջազգային ՀԿ-ներն են:
Ազգային ժողովի նիստում այսօր ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր և պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագիծը:
Այդ առաքելության իրականացման և Հայաստան-ՄԱԿ զարգացման օժանդակության նոր շրջանակային փաստաթղթի մշակման նպատակով տիկին Քլարկը կարևորել է ՀՀ կառավարության հետ Հայաստանի զարգացման գերակայությունների քննարկումը:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԵՄ-ը, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի (ազատ առևտրի ստեղծում) գործարկումը հետաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
Ըստ նրա՝ ժողովուրդը սխալ ճանապարհով է գնում. «Մենք իրանց բացատրում ենք, որ չի կարելի ընկնել ընդդիմության խելքի հետևից: Ընդդիմությունն էսօր ուզենա, ամբողջ ժողովրդին կհանի ոտի, ինչ ա ինքը նորից գա իշխանության, նորից թալանի ու վերջ: Ընդդիմությունն է փողոց հանում մարդկանց, որը չի կարելի: Հանգիստ պտի նստեն իրանց տեղը, մինչև էս խնդրի լուծումը տան»:
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը նշեց, որ օրենքում հաշվի չեն առել տարբեր շուկաների ոլորտների առանձնահատկությունները. «Մի շուկայի վրա օրենքը կարող է դրական անդրադառնալ, մեկ այլ շուկայի վրա ծայրահեղ բացասական: Այսինքն՝ պետք է այլընտրանքային, փոխզիջումային մոտեցում մշակել, որը կբխի բոլոր առևտրականների շահերից: Մենք այդ ամենը հաշվի ենք առել, և պաշտպանի հանձնարարականով հիմա ուսումնասիրում ենք խնդիրը ու շուտով մենք մեր դիրքորոշմամբ և հստակ առաջարկություններով հանդես կգանք»: