Իրանը վերստին ՄԱԿ-ում հայտարարել է Պարսից ծոցի կղզիների նկատմամբ իր իրավունքների մասին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը վերստին ՄԱԿ-ում հայտարարել է Պարսից ծովում գտնվող Մեծ ու Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիների նկատմամբ իր իրավունքների մասին:

Դա հանդիսացել է ՄԱԿ-ում ԱՄԷ-ի արտգործնախարարի ելույթի պատասխանը, որում նա կասկածի տակ է դրել այդ երեք կղզիներն Իրանին պատկանելու հարցը և  բողոքել էր դրանցում Իրանի դրոշը բարձրացնելու դեմ:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄԷ-ի արտգործնախարարի այդօրինակ ելույթը վկայում է Իրանի ներքին գործերին ԱՄԷ-ի ակնհայտ միջամտության մասին, քանի որ այդ կղզիները հանդիսանում են Իրանի անքակտելի մասը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930